4-5-րդ դասարանների համար
Հուլիսյան ֆլեշմոբ մաթեմատիկայից
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Դպրոց, դասարան, էլեկտրոնային հասցե *
1. Ֆլեշմոբի վերլուծության  ցուցակի   ձախ կողմում գրված  էր   14 տարբեր  ազգանուն, իսկ աջ մասում՝ 17 տարբեր անուն: Այդ անուններով և ազգանուններով  քանի՞ հնարավոր սովորող կարող էր մասնկացել ֆլեշմոբին:
2. Կարո՞ղ է արդյոք միայն չորսերով գրվող թիվը բաժանվել միայն երեքներով գրվող թվի վրա: Եթե այո, օրինակ բեր:
3. Թիվը 3-ի և 6-ի բաժանելիս ստացված մնացորդների գումարը հավասար է 7-ի: Գտի՛ր այդ մնացորդների արտադրյալը:
4. Քանի՞  երկնիշ  թիվ կարող ես գտնել, որի գրառման մեջ առնվազն մեկ զույգ թվանշան կա:
5. Անին  2×2 տախտակի յուրաքանչյուր վանդակը  ներկեց  սև կամ սպիտակ:  Տախտակը ներկելու քանի՞ հնարավոր տարբերակ կարող է գտնել  Անին:
6. Առավոտյան ժամը 8:00 է: Այդ պահից հետո որքա՞ն ժամանակ անց ժամացույցի րոպեի և ժամի սլաքները 4-րդ անգամ իրար կհանդիպեն (այսինքն՝ իրար վրա կգտնվեն):
7. Նարեկը  իրար ետևից գրեց առաջին տասը պարզ թվերը՝ 2357 ...: Հետո ջնջեց 6 հատ թվանշան այնպես, որ ստացավ հնարավոր ամենամեծ թիվ: Գտիր այդ թիվը:
8. Երբ Սոնան 7 տարեկան էր, նրա մայրը 31  տարեկան էր: Հիմա Սոնան իր մայրիկից փոքր է 3 անգամ: Քանի՞ տարեկան է Սոնայի մայրիկը:
9. Խանութում գնորդը 5000 դրամը վճարեց 16 հատ մետաղադրամներով, տալով միայն 200 և 500 դրամանոցներ: Պարզիր, թե քանի՞ հատ 500 դրամանոց վճարեց գնորդը:
10. Աղյուսակի դատարկ վանդակները լրացրու  այնպես, որ յուրաքանչյուր տողում, սյունում և անկյունագծում գրված թվերի գումարը լինի նույնը: Ի՞նչ թվեր ստացար երրորդ սյունակում:
Խնդիրները ընտրեց Լիանա Հակոբյանը
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy