6-8-րդ դասարանցիների համար
Հուլիսյան ֆլեշմոբ մաթեմատիկայից
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Դպրոց, դասարան, էլեկտրոնային հասցե *
1. Նկարում պատկերված քառակուսու ներսում տեղադրված է չորս միանման ուղղանկյուն: Յուրաքանչյուր ուղղանկյան պարագիծը 16 սմ է: Որքա՞ն է քառակուսու պարագիծը:
2. 36 մակերեսով քառակուսու մի մասը ներկված է, ինչպես ցույց է տրված նկարում: Ներկված մասի ընդհանուր մակերեսը 27 է: Որքա՞ն է a, b, c և d հատվածների գումարը:
3. Տիգրանի ժամացույցը ետ է մնում 10 րոպեով, սակայն նա կարծում է, թե իր ժամացույցը առաջ է ընկնում 5 րոպեով: Լևոնի ժամացույցը առաջ է ընկնում 5 րոպեով, սակայն նա կարծում է, թե իր ժամացույցը ետ է մնում 10 րոպեով: Նրանք միաժամանակ նայում են իրենց ժամացույցներին: Տիգրանը կարծում է, թե այդ պահին ժամը 12:00- ն է: Ժամը քանի՞սն է այդ պահին՝ Լևոնի կարծիքով:
4. Գնացքն ունի հինգ վագոն, որոնցից յուրաքանչյուրում կա առնվազն մեկ ուղևոր: Երկու ուղևոր հարևան են, եթե նույն վագոնում են կամ  երկու հարևան վագոններում: Յուրաքանչյուր ուղևոր ունի կա՛մ ուղիղ հինգ, կա՛մ ուղիղ տասը հարևան: Քանի՞ ուղևոր կա գնացքում:
5. Եռանկյան մակերեսի քանի՞ տոկոսն է կազմում ներկված մասը:
6. Կարենը 1, 2, 4, 5, 10, 20, 25, 50 և 100 թվերից կառուցում է բազմապատկման մոգական քառակուսի: Գրված թվերի արտադրյալը բոլոր տողերում, սյունակներում և անկյունագծերում պետք է լինի նույնը: Նկարում ցույց է տրված, թե ինչպես է նա սկսել կառուցել քառակուսին: Ի՞նչ թիվ կգրի Կարենը «?»-ով նշված վանդակում:
7. Որքա՞ն է առավելագույն մնացորդը, որ կարող է ստացվել երկնիշ թիվն իր թվանշանների գումարին բաժանելու արդյունքում:
8.Հայր և որդի վազում են շրջանագծով: Ժամանակ առ ժամանակ հայրը վազանցում է որդուն: Այն բաից հետո, երբ որդին սկսեց վազել հակառակ ուղղությամբ նրանք սկսեցին հանդիպել 5 անգամ ավելի հաճախ: Քանի՞ անգամ է հոր արագությունը մեծ որդու արագությունից:
9. 12 մարդ խանութից 12 հաց գնեց, ընդ որում, յուրաքանչյուր տղամարդ գնեց 2 հաց, յուրաքանչյուր կին՝ կես հաց, իսկ յուրաքանչյուր երեխա՝ մեկ քառորդ հաց: Քանի՞ տղամարդ, քանի՞ կին և քանի՞ երեխա հաց  գնեց:
10. C ուղիղ անկյունով ABC ուղղանկյուն եռանկյան մեջ  տարված են AM և BN կիսորդները: M և N  կետերից ներքնաձիգին տարված MQ և NP ուղղահայացները :Գտիր PCQ անկյան մեծությունը:
Խնդիրները ընտրեց Սյուզաննա Հակոբյանը
Clear selection
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy