Մինչև 3-րդ դասարաններ
Հուլիսյան ֆլեշմոբ մաթեմատիկայից
Sign in to Google to save your progress. Learn more
Անաուն, ազգանուն *
Դպրոց, դասարան, էլեկտրոնային հասցե *
1. Յուրան լուցկու  փայտիկներով հետևյալ պատկերը կառուցեց, hետո, մի քանի փայտիկ տեղափոխելով, ստացավ քառակուսի: Յուրան ամենաքիչը քանի՞ լուցկու փայտիկ տեղափոխեց:
2. Յուրայի միամյակի առիթով մայրիկը որոշել էր տորթ թխել: Տորթը երեք շերտանի պետք է լիներ և յուրաքանչյուր երկու շերտը իրարից բաժանվեր հատապտղի շերտով: Տանը կար հաղարջ, ելակ և ազնվամորի: Շերտերը թխելուց հետո մայրիկը հնարավոր քանի՞ ձևով կարող է այդպիսի տորթ ստանալ:
3. Տանիքի կղմինդրները յոթ շարքով էին դասավորված՝ յուրաքանչյուրում 10 կղմինդր: Քամին կղմինդրների մի մասը թռցրեց (տես նկարը): Քանի՞ կղմինդր մնաց իր տեղում:
4. Մուլտֆիլմի  տևողությունը 80 րոպե էր: Նրա ցուցադրումը սկսվեց ժամը 17:10-ին: Ցուցադրման ընթացքում եղավ երկու գովազդային ընդմիջում, որոնցից մեկի տևողությունը 8 րոպե էր, մյուսինը` 5 րոպե: Ե՞րբ ավարտվեց մուլտֆիլիմի  ցուցադրումը:
5. Յուրան  ծնվելիս երեք ու կես կիլոգրամ էր: Առաջին ամսում նրա զանգվածը ավելացավ կես կիլոգրամով, երկորդ ամսում՝ նույնպես կես կիլոգրամով: Դրանից հետ ամեն ամսում նրա զանգվածը ավելանում էր մեկ կիլոգրամով: Որքա՞ն էր Յուրայի զանգվածը, երբ նա դարձավ մեկ տարեկան:
6. Յուրան միանման ձողիկներով գրեց 0-ից մինչև ինը  թվերը. տես նկարը:  Յուրաքանչյուր ձողիկի զանգվածը 3 գրամ էր: Օրինակ՝ 7 թվի  զանգվածը 9 գրամ էր:  Հետո փորձեց նման ձևով գրել երկնիշ թվեր: Ո՞ր երկնիշ թիվը ամենամեծ զնգվածը կունենա:
7. Սեղանին  երեք տուփ է դրված` սպիտակ, կարմիր և կանաչ: Դրանցից մեկում շոկոլադե սալիկ կա, մյուսում` խնձոր, իսկ երրորդը դատարկ է: Ո՞ր տուփում է շոկոլադե սալիկը, եթե հայտնի է, որ այն կա՛մ սպիտակ տուփում է, կա՛մ կարմիր, իսկ խնձորը` ո՛չ սպիտակ տուփում է, ո՛չ էլ կանաչ:
8. Յուրան վերցրեց  36  միատեսակ քառակուսի և դրանք կողք կողքի դնելով` ստացավ ուղղանկյուն: Քանի՞ տարբեր ուղղանկյուն կարող է կառուցել, ամեն անգամ  օգտագործելով բոլոր քառակուսիները:
9. Շրջաններում տեղադրիր 1-9 թվերը  այնպես, որ յուրաքանչյուր տողում և սյունակում գրված  թվերի  գումարը  համապատասխանաբար  համընկնի   այդ տողի կամ սյան վերջում գրված թվին:  3 թիվը  տեղադրված է առաջին տողի առաջին շրջանում: Ո՞ր թիվը կլինի երրորդ տողի վերջին վանդակում:
10. Վանդակներում թվերը դասավորված են ինչ որ կանոնով: Գտնելով այդ կանոնը, որոշիր, թե ի՞նչ թիվ պետք է լինի հարցականի փոխարեն:
Խնդիրները ընտրեց Լիանա Հակոբյանը
Clear selection
Untitled Question
Clear selection
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy