Երրորդ մակարդակ (նոյեմբեր)
Մաթեմատիկական ֆլեշմոբ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Դպրոց *
Դասարան *
Էլ. հասցե *
1. Շախմատի խաղատախտակի վրա հնարավո՞ր է արդյոք a-1 վանդակից ձիու քայլերով հասնել h-8 վանդակ՝ յուրաքանչյուր վանդակում լինելով ճիշտ մեկ անգամ:
2. Արմենը գնեց 100 թերթանի տետր և նրա բոլոր էջերը համարակալեց 1-ից մինչև 200: Խաչիկը տետրից պոկեց 26 թերթ և գումարեց այդ թերթերի վրա գրված բոլոր թվերը: Կարո՞ղ է արդյոք գումարման արդյունքում Խաչիկը ստանալ 215:
3. Դասարանի աշակերտներից 25-ը ցանկություն հայտնեցին սովորելու անգլերեն, 13-ը՝ գերմաներեն, 10-ը՝ ֆրանսերեն։ Միաժամանակ անգլերեն և գերմաներեն ցանկացավ սովորել 7 աշակերտ, անգլերեն և ֆրանսերեն՝ 4 աշակերտ, իսկ գերմաներեն և ֆրանսերեն ոչ մի աշակերտ չուզեց սովորել։ Քանի՞ աշակերտ կար դասարանում։
4. Ծառուղում կա 16 ծառ: Երկրորդից սկսած   յուրաքանչյուր հաջորդ ծառ նախորդից հեռու է 5 մետր: Առաջին ծառը գտնվում է անմիջապես ջրհորի կողքին: Ամենաքիչը քանի՞ մետր պետք է անցնել ծառերը ջրելու համար, եթե  ջրելու ընթացքում օգտագործվում է մեկ դույլ, իսկ մեկ դույլով ջրվում է երկու ծառ:
5. Աշակերտը գիրքը կարդաց 3 օրում։ Առաջին օրը նա կարդաց գրքի 25% -ը, երկրորդ օրը՝ մնացածի 40%-ը, իսկ երրորդ օրը՝ մնացածի 80%-ը և վերջին 27 էջը։ Քանի՞ էջ ունի գիրքը։
6. Երկու բնական թվերի արտադրյալը բազմապատկում են այդ թվերի տարբերությամբ: Կարո՞ղ է արդյոք արդյունքում ստացվել 99657151:
7. Մի քանի քաղաքներ միացված են ճանապարհներով: Հայտնի է, որ յուրաքանչյուր քաղաքից գոնե մեկ ճանապարհ դուրս է գալիս, և ցանկացած երկու քաղաքների միջև մեկից ավելի ճանապարհ չկա: Քանի՞ քաղաք կա, եթե ճանապարհների թիվը 7 է:
8. Եռանկյան գագաթներին մեկական բնական թիվ է գրված: Կողմերի վրա գրված է այդ կողմի գագաթներին գրված թվերի արտադրյալը, իսկ եռանկյան ներսում՝ գագաթներին գրված թվերի արտադրյալը: Այդ բոլոր յոթ թվերի գումարը 1000 ստացվեց: Գտեք եռանկյան գագաթներում գրված թվերը:    
9. 65 մարզիկներից բաղկացած թիմը ժամանում է հյուրանոց: Հյուրանոցում կան միայն 3 և 4տեղանոց համարներ: Ամենաքիչը քանի՞ սենյակ պետք է վերցնել, մարզիկներին տեղավորելու համար (սենյակները պետք է ամբողջությամբ զբաղեցվեն):
10. ABC հավասարասրուն եռանկյան մեջ B անկյունը 120 աստիճան է: AC կողմի վրա M կետ նշված է այնպես, որ այն կողմը բաժանում է 1:2 հարաբերությամբ: Գտեք MBC անկյան մեծությունը:
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy