Երկրորդ մակարդակ
Ապրիլյան ֆլեշմոբ մաթեմատիկայից
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Դպրոց *
Դասարան *
Email address *
1. Նկարում պատկերված են 3 քառակուսիներ։ Մեծ քառակուսու կողմի երկարությունը 5 սմ է, միջին քառակուսու կողմի երկարությունը՝ 3 սմ։ Գտեք ամբողջ պատկերի մակերեսը։
Captionless Image
2. Երկու երկնիշ թվերի գումարը 136 է։ Այդ թվերի տասնավորներն իրար հավասար են, իսկ միավորները տարբերվում են 2-ով։ Գտեք այդ թվերը
3. Նկարում տրված պատկերը կազմված է փոքրիկ միանման քառակուսիներից։ Ամենաքիչը քանի՞ այդպիսի քառակուսի է պետք ավելացնել այդ պատկերին, որ ստացվի  քառակուսի։
Captionless Image
4. Այգում տնկված են մրգատու ծառեր։ Առաջին շարքում տնկված են միայն խնձորենիներ՝ իրարից 2 մետր հեռավորության վրա։ Հաշվեք առաջին շարքում գտնվող առաջին և վերջին խնձորենիների միջև հեռավորությունը, եթե հայտնի է, որ այդ շարքում կա 8 ծառ։
5. Վարդանը մտապահել է քառանիշ թիվ, որի միավորը տասնավորից փոքր է, հարյուրավորը մեծ է տասնավորից 3 անգամ, իսկ հազարավորը փոքր է միավորից։ Ո՞ր թիվն է մտապահել Վարդանը։
6. Նկարում բերված եռանկյան յուրաքանչյուր կողմի վրա նշեք մեկ կետ այնպես, որ այն եռանկյան կողմը բաժանի երկու հավասար մասի։ Նշված 3  կետերը զույգ առ զույգ միացրեք հատվածներով: Ստացված պատկերում քանի՞ եռանկյուն կլինի։
Captionless Image
7. Օգտագործելով 1, 2, 3, 4, 5, 6 թվանշանները պետք է գրել երկու եռանիշ թիվ, ընդ որում այնպես, որ յուրաքանչյուր թվանշան գրված լինի այդ թվերից միայն մեկի մեջ և միայն մեկ անգամ։ Գրեք այդ պայմանին բավարարող եռանիշ թվերի բոլոր այն զույգերը, որոնց գումարը կլինի հնարավոր ամենամեծը։
8. Մի քանի սովորող կանգնած են իրար ետևից մեկ շարքում։ Վարդանից առաջ և Վարդանից ետ կանգնած են հավասար քանակով սովորողներ։ Նրա անմիջապես ետևում կանգնած է Անին։ Իսկ Անիից ետ կանգնած սովորողների քանակը 3 անգամ քիչ է Անիից առաջ կանգնած սովորողների քանակից։ Քանի՞ սովորող է կանգնած շարքում։
9. Հետևյալ 4 պատկերներից ո՞րը ներկելու համար ավելի շատ ներկ կպահանջվի։
Captionless Image
Clear selection
10. Ուսուցիչը մեկական երկրաչափական պատկեր բաժանեց դասարանի 30 աշակերտներին։ Այդ պատկերներից ճիշտ 16 հատը եռանկյուն էին։ Բոլոր երկրաչափական պատկերները ներկված էին, ընդ որում ճիշտ 19 հատն էին ներկված կարմիր։ Այդ բոլոր երկրաչափական պատկերներից առնվազն քանի՞սը կարող էին կարմիր ներկված եռանկյուն լինել։
Խնդիրները ընտրեց Լուսինե Հարությունյանը
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy