6-8-րդ դասարաններ
Ապրիլյան ֆլեշմոբ մաթեմատիկայից
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Դպրոց, դասարան, էլեկտրոնային հասցե *
1. Նկարում պատկերված 4 իրար ոչ հավասար քառակուսիների կողմերն են համապատասխանաբար 11, 9, 7, 5: Գտեք մոխրագույն և սև ներկված մասերի մակերեսների տարբերությունը:
2. Երկնիշ թիվը իր թվանշանների գումարի վրա բաժանելիս քանորդում ստացվում է 6, իսկ մնացորդում՝ 4: Գտեք այդ երկնիշ թիվը:
3. Ի՞նչ անկյուն են կազմում ժամացույցի սլաքները ժամը 12:20-ին
4. Հաշվեք (a-b):(b-c) հարաբերությունը, եթե հայտնի է, որ a:b=9:4 և b:c=5:3:
5. Հաշվեք արտահայտության արժեքը
6. Մեքենաների 300 մետր երկարությամբ շարասյունը շարժվում է 60կմ/ժ արագությամբ: Ճանապարհին դրված է արագությունը սահմանափակող նշան: Վարորդներից յուրաքանչյուրը հասնելով այդ նշանին արագությունը իջեցնում է մինչև 40 կմ/ժ: Գտեք շարասյան երկարությունն այն բանից հետո, երբ բոլոր մեքենաները կանցնեն նշանի մոտով:
7. Դիցուք ուղղանկյուն եռանկյան էջերն են a և b, իսկ ներքնաձիգը՝ c: Պյութագորասի թեորեմի համաձայն a և b թվերի քառակուսիների գումարը հավասար է c թվի քառակուսուն: Ի՞նչ հարաբերության մեջ են գտնվում a և b թվերի խորանարդների գումարը և c թվի խորանարդը:
8. Ի՞նչ եռանկյուն պետք է վերցնել, որ նրա մեջ մեկ հատված գծելով, գծագրի վրա լինի բոլոր տեսակի եռանկյուններից՝ հավասարակողմ, հավասարասրուն, տարակողմ (հավասար կողմեր չունեցող), ուղղանկյուն, բութանկյուն, սուրանկյուն:
9. Մի քառանկյան չորս կողմերը և մի անկյունագիծը չափեցին և ստացան 2; 4; 5,5; 10; 15 թվերը: Ինչի՞ է հավասար չափված անկյունագծի երկարությունը:
10. Քանի՞ անկյունագիծ ունի կանոնավոր յոթանկյունը:
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy