×


Իննա Խոջամիրյան.«Նրան առաջին օրվանից դժվարություններ են պատահում»

Իննա Խոջամիրյանի համար ամառն աշխատանքային եւ ուսումնական կլինի: Դերասանուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ «Սահմանին» նախագծի նկարահանումների ավարտից հետո խաղում է «Շանթ TV»-ի «Օտարը» սերիալում:

Իննա Խոջամիրյանը` «Օտարը» սերիալի նկարահանումներին


«Վերջին շրջանում, ինչ խոսք, գերհոգնել էի: Տարին ավարտելու քննություններն էին ծառացել, որոնց գերազանց եզրափակումն արդեն իսկ ողջ էներգիայի ու ժամանակի ներդրում էր պահանջում, ակտիվացել էին «Սահմանին»-ի նկարահանումները, անձնական այլ գործեր, վերջին 10 օրում` նաեւ «Օտարը»: Հիմա հարաբերական հանգստի փուլում եմ, եւ ամեն անգամ, երբ գործերս թեթեւանում են, հասկանում եմ` ինչքան եմ սիրում ծանրաբեռնված ու վազքի մեջ լինել»,-ասել է նա:

Խոսելով նոր դերի մասին` Իննան նշել է.«Ուրախ էի նորից վերադառնալ «Թաքնված սեր» սերիալի անձնակազմ, ոմանց իսկապես շատ էի կարոտել:): Մարմնավորում եմ Վիկային, ով սուղ սոցիալական պայմաններում ապրող աղջիկ է: Նա աշխատանքի է ընդունվում հերոսներից մեկի` Արսենի մոտ, իր փոքրիկ ընտանիքին` մայրիկին ապահովելու համար: Համեստ, խելացի ու կիրթ անձնավորություն է, ով բացառիկ նվիրվածություն է ցուցաբերում թե մոր, թե նոր աշխատանքի հանդեպ` չնայած առաջին իսկ օրվանից պատահած դժվարություններին»:

Իննա Խոջամիրյանը


Դերասանուհու խոսքով` Վիկան տարբերվում է իր կերտած նախորդ կերպարներից.«Ինքս էլ փորձում եմ ամեն կերպ առանձնացնել, չնայած` դրանք նման էլ չեն:  Հերոսուհիս զուսպ է, ամաչկոտ, նրբազգաց ու երբեմն ճնշված, սակայն մեծ կամքի ուժ ունի ու անսահման բարի սիրտ: Ուրախալի փաստ է, որ Վիկան կտրուկ տարբերվում է «Սահմանին»-ի դիպուկահար Մանեից. ծայրահեղ տարբեր անձանց եմ կերտել»:

Աշխատանքային առօրյային զուգահեռ Իննան մտադիր է ամռանն օտար լեզուների իմացությունն ամրապնդել.«Արդեն փոքրիկ քայլեր ձեռնարկել եմ, իսկ հանգստի մտադրություն միշտ էլ կա:): Չգիտեմ՝ ինչպես կստացվի, բայց իմ նախատեսած յուրօրինակ հանգստի պլանների ուրվագիծն արդեն կա: Մնացածը պարզ կլինի շատ մոտ ժամանկներս»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Իննայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին